Արքայազն Հարին գլխավորել է արքայազների եւ արքայադուստրերի վարկանիշային աղյուսակը

11:34   30 հունվարի, 2015

Բրիտանական Daily Mail –ը կազմել է ամենագեղեցիկ ու հմայիչ արքայազների եւ արքայադուստրերի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է արքայազն Հարին։

Պարբերականը նշել է Հարիի գեղեցիկ մարմինը, այն փաստը, որ նա սպորտի մեծ սիրահար է, ինչպես նաեւ մշտապես բարեգործությամբ է զբաղվում։

Արքայազն Հարին

Երկրորդ տեղում հայտնվել է Հորդանանի թագուհի Ռանիա Ալ-Աբդուլան, ով հայտնի է իր խաղաղարար գործունեությամբ։

Հորդանանի թագուհի Ռանիա Ալ-Աբդուլա

Հաջորդիվ Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպն ու նրա հարսնացուն՝ Սոֆիա Հելկվիստն են։

Զույգը ծանոթացել են Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում 2009թ-ին։ Մեկ տարի անց նրանց միջեւ սիրավեպ է սկսել։

Կառլ Ֆիլիպ ու Սոֆիա Հելկվիստ

Ցուցակում չորրորդ տեղում հայտնվել է Շառլոտա Կազիրագին՝ Մոնակոյի իշխանի զարմուհին։ Վերջերս նա դարձել էր Gucci-ի գովազդային արշավի դեմքը։ 

Հմայիչ արքայազների ТОП-5-ը եզրափակում է Դուբայի շեյխ Համդան իբն Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մահմուդը։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո շեյխը ակտիվորեն քաղաքականությամբ է զբաղվում։ Նա նաեւ սիրում է էքստրեմալ սպորտաձեւեր, ինչպես նաեւ բանաստեղծություններ է գրում։

Նշենք, որ վարկանիշային ցուցակում հայտնվել են նաեւ Իսպանիայի թագավոր Ֆելիպեն եւ թագուհի Լետիցիան, Հորդանանի արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեինը եւ Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկն ու իր կինը՝ Մերին։

Թագավոր Ֆելիպեն եւ թագուհի Լետիցիան


Հորդանանի արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեին

Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկն ու իր կինը՝ Մերին



© NEWS.am STYLE