«Ted-2»-ի նոր թրեյլերը՝ Super Bowl XLIX-ի համար

16:12   30 հունվարի, 2015

Փետրվարի 14-ին, երբ ԱՄՆ-ում նշվում է բոլոր սիրահարների տոնը, տեղի է ունենալու ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչը՝ Super Bowl XLIX-ը, ինչը շատ կարեւոր իրադարձություն է Նահանգների սպորտային կյանքում։ Խաղի նախաշեմին համացանցում հայտնվել են այս տարի թողարկվող ֆիլմերի հատուկ թրեյլերները։ Դրանք ցուցադրվելու են խաղի ընդմիջումների ժամանակ։ Այսպիսով, ներկայացնում ենք «Ted-2»-ի նոր թրեյլերը։ Ի դեպ, Մարկ Ուոլբերգի, Մորգան Ֆրիմենը, Լիամ Նիսոնի եւ Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ այս կատակերգությունը մեծ էկրաններ կբարձրանա 2015թ-ին։



© NEWS.am STYLE