Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի սկզբին Բահամներում

15:01   30 հունվարի, 2015

Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի սկզբին Բահամներում. հավանաբար չուպակաբրայի խայթոցը դրական ազդեցություն է ունեցել Ջոնի վրա։ Miror-ը հայտնել է, որ հարսանիքը կազմակերպվելու է 51-ամյա դերասանի կղզում եւ հրավիրված են լինելու ընդամենը 50 ընկեր եւ բարեկամ։ Էմբերը ներկայանալու է դիզայներ Ստելա ՄաքՔարթնի կարած զգեստով։

Միջոցառմանը ներկա են լինելու նաեւ Դեպի երեխաները՝ առաջին ամուսնությունից։ Հյուրերի մի մասին Ջոնին տեղավորվելու է իր Vajoliroja զբոսանավի վրա։

Նշենք, որ Դեպն ու 28-ամյա Հերդը արդեն մեկ տարի է նշանադրված են։ Նրանք ծանոթացել են 2012թ-ին՝ «The Rum Diary» ֆիմի նկարահանումների ժամանակ։



© NEWS.am STYLE