«Հարի Փոթերի» աստղին հիվանդանոց են տեղափոխել

17:07   30 հունվարի, 2015

Բրիտանացի հայտնի դերասան 64-ամյա Ռոբի Քոլթռեյնին, ով «Հարի Փոթեր» ֆիլմում մարմնավորել է Հագրիդի կերպարը, հիվանդանոց են տեղափոխել հարբուխի սրման պատճառով։

TMZ-ը հայտնել է, որ «Հարի Փոթերի» աստղի ինքնազգացողությունը վատացել է Լոնդոն-Ֆլորիդա մեկնելու ճանապարհին։ Քոլթռեյնին ժամանելուն պես հիվանդանոց են տեղափոխել. դերասանը մի քանի ժամ մնացել է հիվանդանոցում։  

Ի դեպ, Ռոբի Քոլթռեյնը նրա կեղծանունն է, որը նա ընտրել է ջազ երաժիշտ Ջոն Քոլթռեյնի պատվին։ Իրականում նրա անունը Էնթոնի Ռոբերտ ՄաքՄիլան է։  



© NEWS.am STYLE