Անընդհատ սերիալներ դիտելը պայմանավորված է դեպրեսիայով եւ միայնությամբ

18:24   30 հունվարի, 2015

«Տեխասի համալսարանի» գիտնականները մեծ կապ են գտել անընդհատ սերիալներ դիտելու եւ դեպրեսիայի ու միայնության միջեւ։

Variety-ին տեղեկացրել է, որ գիտնականները հրապարակել են binge-watching-ի (միանգամից մի քանի սերիա դիտելու) պատճառների ուսումնասիրության արդյունքները։

Ուսումնասիրության հեղինակ Սուն Յոն-Հին ասել է.

«Չնայած շատերը պնդում են, որ անընդհատ սերիալ նայելու մեջ սարսափելի ոչինչ չկա, բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հասարակությունը պետք է վերագնահատի binge-watching-ի երեւույթը»։

Հետազոտությանը մասնացել են 18-29 տարեկան 300 կամավոր։Հետազոտության ժամանակ գիտնականները կարողացել են պարզել, որ միանգամից մի քանի սերիա դիտելու մեծ ցանկությունը կապված է գերհոգնածության, գիրության, եւ ինքնատիրապետման պակասի հետ։



© NEWS.am STYLE