Վիկտորիա Բոնյայի քույրը ցանկանում է երեխա լույս աշխարհ բերել Կիրկորովի համար

19:19   30 հունվարի, 2015

Ռուս հայտնի հաղորդավարուհի, մոդել Վիկտորիա Բոնիի ավագ քույրը՝ 37-ամյա Անգելինան  (նյութի գլխավոր նկարում՝ ձախից), ցանկանում է երեխա լույս աշխարհ բերել Ֆիլիպ Կիրկորովի համար։ Super-ը տեղեկացրել է, որ միայնակ մայրը համոզված է, որ էստրադայում հաջողություններ ունենալու հարցում նրան կօգնի միայն Ֆիլիպ Կիրկորովին երեխա պարգեւելը։

Անգելինան մեծացնում է իր 16-ամյա դստերն ու 9-ամյա որդուն, ազատ ժամանակ սիրողական մակարդակի հոլովակներ է նկարահանում։ Բոնյայի ավագ քույրը իր բիզնեսն ունի (նա սեփական վարսավիրանոց ունի), սակայն երազում է բեմի եւ հայտնի լինելու մասին։

Աղջիկն իր ամուսնու դերում տեսնում է միայն Ֆիլիպ Կիրկոովին. «Ես վաղուց ամուսնալուծված եմ։ Ամուսնուցս հետո ես ինձ համար երկրորդ կես չեմ գտել։ Հուսով եմ, որ հենց Ֆիլիպ Կիրկորովը կլինի։ Ես լույս աշխարհ կբերեմ նրա չորրորդ երեխային (չնայած Ֆիկիպ Կիրկորովը երկու երեխա ունի)։ Նաեւ ցանկանում եմ պատգամավոր դառնալ եւ չդավաճանել հայրենիքս։ Ինձ ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, չի հետաքրքրում. ես ոչ մի տեղ չեմ ցանկանում գնալ»,- հայտարարել է Անգելինան։



© NEWS.am STYLE