Ռուս պոռնոաստղը նվաճել է «պոռնո-Օսկար» մրցանակը

10:13   31 հունվարի, 2015

Օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի է ունեցել AVN Awards-ը, որն ասես պոռնո ոլորտի «Օսկար» մրցանակաբաշխությունը լինի։

Ռուս պոռնոաստղ Ալինա Henessy-ին հաղթել է այս հեղինակավոր մրցույթի «արտասահմանյան ֆիլմի լավագույն տեսարան» անվանակարգում։ Ռուսաստանից 25-ամյա գեղեցկուհին, ով առաջին տարին չէ, որ աշխատում է այս բնագավառում, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, սակայն ռեժիսորն, ով աշխատել է նրա հետ, այնքան էլ վստահ չէ, որ Ալինային թույլ կտան մեծ աստղ դառնալ։

«Իրականում ամերիկացիները ոչ մեկին թույլ չեն տա գրավել իրենց «գահը»»,- ռեժիսոր Բոբ Ջեքի խոսքը մեջբերել է «Дни»-ին՝ հղելով LifeNews-ին։ Նույնիսկ այդ մրցանակը հաջողության գրավական չէ։ Henessy-ին շատ տեսարաններում է խաղացել։ Նկարահանումները շարունակվում են մոտ 4 ժամ, սակայն սովորաբար 20 րոպե սեքսով զբաղվելուց հետո դերասանուհիների մոտ հեւոցներ են սկսվում, իսկ Ալինան դա կարող է ժամերով անել, ինչը բավականին դժվար է։

Ռեժիսորը, ով համագործակցել է Ալինայի հետ, հայտնել է, որ նա յուրահատուկ աղջիկ է։ Այս բնագավառի մասնագետները համոզված են, որ նրա հաջողությունը պայմանավորված է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ բնավորությամբ։ Ալինան կարողանում է ընդհանուր լեզու գտնել ռեժիսորների եւ գործակալների հետ եւ դուր գալ զուգընկերնեին։

Բոբ Ջեքը նաեւ նշել է, որ Ալինան մեծ փորձ ունի։ Նա այս բնագավառում սկսել է աշխատել 18 տարեկանից, իսկ այժմ 25 տարեկան է։ Henessy-ին առաջին ռուսն է, ով այս բնագավառում կարողացել է այսքան երկար տարիներ աշխատել։ Իսկ AVN Awards – 2015 մրցանակը բավականին հեղինակավոր եւ կարեւոր մրցանակ է այս բիզնեսում, քանի որ դրա համար ամեն տարի լուրջ պայքար է ընթանում։



© NEWS.am STYLE