Անահիտ Սիմոնյանը, Լուսինե Աղաբեկյանը, Ջուսը եւ շատ ուրիշներ՝ Սբ. Սարգսի տոնին նվիրված համերգին (ֆոտո)

22:30   30 հունվարի, 2015

Չնայած ցուրտ եղանակին՝ Կարապի լճում այսօր՝ հունվարի 30-ին, երեկոյան ժամը 19:00-ից մարդաշատ էր: Երիտասարդները, մեծերն ու փոքրերը հավաքվել են՝ միասին տոնելու երիտասարդների եւ սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես «Հ3» հեռուստաընկերության, քաղաքապետարանի եւ Արարատյան հայրապետական թեմի աջակցությամբ համերգային ծրագիր է կազմակերպվել:

Համերգի հանդիսավարներն են Տիգրան Հարությունյանն ու Աննա Խաչատրյանը:

Համերգին մասնակցեցին Անահիտ Սիմոնյանը, Զարուհի Բաբայանը, Սոնե Սիլվերը, Ռուզաննա Անդրեասյանը, Լուսինե Աղաբեկյանը, Ջուսը, Նանուլը եւ շատ ու շատ ուրիշներ: Համերգային ծրագիրը կշարունակվի մինչեւ կեսգիշեր:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE