Ջիգուրդայի երեխաների հետ Ֆրանսիա մեկնած կինը մտադիր է ամուսնալուծվել հայտնի դերասանից

15:12   31 հունվարի, 2015

Հերթական սկանդալը ռուսական շոու-բիզնեսում: Օրեր առաջ հայտնի դերասան Նիկիտա Ջիգուրդան հայտարարել էր, որ ամուսնալուծվում է կնոջից՝ գեղասահորդուհի Մարինա Անիսինայից։ Դերասանը նշել էր իրենց բաժանման պատճառը. Մարինան չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան։

Պարզվում է Մարինան երեխաների հետ հեռացել է Ֆրանսիա՝ իր զուգընկերոջ, գեղասահորդ Գվենդալ Պեյզերայի մոտ՝ հայտարարելով, որ չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան եւ պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել, հայտնել է super.ru-ն։ Անիսինայի փաստաբան Սերգեյ Ժորինը պատմել է հետեւյալը.

«Ինձ դիմել էր Մարինա Անիսինան եւ օգնություն խնդրել Նիկիտա Ջիգուրդայից  ամուսնալուծվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման հարցում։ Այժմ ես զբաղվում եմ նրանց գործով»,-ասել է փաստաբանը։



© NEWS.am STYLE