Քիմ Քարդաշյանի խորթ հայրը կին կդառնա

11:01   31 հունվարի, 2015

Վերջին շրջանում շատ են տարածվել լուրերն այն մասին, որ Քիմ Քարդաշյանի 65-ամյա խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, ցանկանում է կին դառնալ։

Այժմ պաշտոնապես հայտարարել են, որ Բրյուսը սկսել է կնոջ «վերածվելու» գործընթացը։

Նրան մոտ կանգնած աղբյուրը People-ին պատմել է հետեւյալը.

«Բրյուսը կին է դառնում։ Նա վերջապես երջանիկ է, եւ նրա ընտանիքի անդամները լիովին աջակցում ու սատարում են նրան։ Նա աստիճանաբար է սկսել այս գործընթացը։ Նրա ընտանիքն արդեն ընտելացել է այս ամենին»։

 

Աղբյուրը՝ Just Jared, Daily Mail

 

 

Աղբյուրը՝ Just Jared, Daily Mail



© NEWS.am STYLE