Քիմ Քարդաշյանը, Բարաք Օբաման եւ Քանիե Ուեսթը՝ մեկ լուսանկարում

13:05   31 հունվարի, 2015

Քիմ Քարդաշյանի Instagram-ը վերջին մի քանի օրերի ընթացքում լի է բազմաթիվ լուսանկարներով. սկզբում Քարդաշյան քույրերն ու մոդել Կարա Դելեւինը միասին զվարճացել էին Սեմ Սմիթի համերգին եւ լուսանկարները հրապարակել միկրոբլոգում, իսկ մի քանի ժամ առաջ հայտնվել է մեկ այլ լուսանկար, որտեղ Քիմն ու Քանիեն լուսանկարվել են Բարաք Օբամայի հետ։

Լուսանկարը արված է հոկտեմբերին, սակայն թե ինչու է Քիմը դրա մասին միայն հիմա հիշել եւ ոչինչ չի տեղեկացրել, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի 65-ամյա խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, ցանկանում է կին դառնալ։



© NEWS.am STYLE