Ուիթնի Հյուսթոնի դստերը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

10:57   1 փետրվարի, 2015

Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անհապաղ տեղափոխել են Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

NYDN-ը հայտնել է, որ 21-ամյա Բոբիին իր առանձնատանն անգիտակից վիճակում գտել է նրա ամուսինը՝ Նիք Գորդոնը: Մինչ բժիշկների գալը, Գորդոնը կնոջն արհեստական շնչառություն է տվել, սակայն աղջիկը ուշքի չի եկել: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:

Նշենք, որ Բոբի Քրիստինան Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրն է եւ նրա ամբողջ ունեցվածքի ժառանգորդը:

            



© NEWS.am STYLE