Ռոք երաժշտության սիրահարները «Ոստան հայոց» խմբի 25-ամյակի կապակցությամբ Երեւանի Երիտասարդական դրամատիկական թատրոնում հնարավորություն ունեցան ռոք երաժշտություն վայելել: Ոչ մեծ դահլիճում ոչ մի ազատ տեղ չկար:
«Ոստան հայոց»-ին շնորհավորելու էին եկել մի շարք հայկական խմբեր` «Քինգս քրոսը», «Դոգման» եւ այլն:
«25 տարի առաջ մենք վեց տարեկան էինք, եւ միասին առաջին դասրաան գնցաինք: Մենք շնորհակալ ենք «Ոստան հայոցին», մենք որպես խումբ կայացանք ձեր շնորհիվ»,-այսպես շնորհավորեցին գործընկերներին «Քինգս քրոսի» ներկայացուցիչները:
Հոբելյարները եւս դուրս եկան բեմ եւ կատարեցին երեւանցինեին հայտնի երգեր` ապացուցելով, որ իսկական ռոքերները, ինչպես, լավ կոնյակը, ժամանակի հետ միայն ավելի թունդ է դառնում: Նրանց հետ ելույթ ունեցան Գոռը` «Դորիանսից» եւ Ալիկը` «Բամբիռից»: