Անժելա Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը եւ ուրիշներ` նոր հեռուստասերիալում

17:15   4 փետրվարի, 2015

Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը, Գոհար Իգիթյանը և ուրիշներ նկարահանվել են US Armenia հեռուստաընկերության նոր սերիալում, որը կոչվում է «Բախտաբեր»:

«Բախտաբերը» պատմում է երիտասարդներ Դավիթի եւ Մարիամի սիրո մասին: Բանակում վիրավորված Դավիթին բերում են Երևան: Նա սպասում է,  որ աչքերը բացելուց հետո կտեսնեի իր սիրելիին` Մարիամին, բայց պարզվում է, որ Մարիամը նշանվել է:

Հեռուստասերիալն արդեն ցուցադրվում է ամերիկյան հեռուստաալիքով, եւ դեռ պարզ չէ, թե Հայաստանում այն երբ կցուցադրվի:




© NEWS.am STYLE