Արմենչիկ & Հարութ Փամբուկչյան VS Էնրիկե Իգլեսիաս & Մարկո Անտոնիո Սոլիս

19:44   7 փետրվարի, 2015

2014 թվականի դեկտեմբերի վերջին Արմենչիկն ու Հարութ Փամբուկչյանը ներկայացրեցին «Անցիր, այ գետակ» երգի դուետն ու տեսահոլովակը: Թե որքանով է նրանց համատեղ կատարումը հաջողված, պետք է գնահատեն նրանց երկրպագուները, բայց տեսահոլովակը դիտելով՝ պարզապես անհնար է ընդհանրություններ չանցկացնել մեկ այլ տեսահոլովակի հետ:

«Անցիր, այ գետակը» անչափ նման է Էնրիկե Իգլեսիասի եւ Մարկո Անտոնիո Սոլիսի համատեղ երգի՝ «El Perdedor»-ի տեսահոլովակին:


Երկու տեսահոլովակներում էլ արտիստները երգում են ռեստորանում, նրանց հետեւում երաժիշտներն են, իսկ առջեւում պարողները, որոնց թե' հագուստը, թե' շարժումներն անչափ նման են:

Այս երկու տեսահոլովակներն էլ ունեն հերոսուհի, որը տղամադրու ուղեկցությամբ մտում է սրահ, նստում եւ ուշադիր լսում երգիչների կատարումը: Հոլովակների տարբերությունը, իհարկե, երգն է, սրահի ինտերիերը եւ այն, որ «El Perdedor»-ի տեսահոլովակի վերջում աղջիկը փախչում է սրահից, իսկ հայկական հոլովակում՝ մինչեւ վերջ մնում:

Նշենք, որ  Էնրիկե Իգլեսիասի եւ Մարկո Անտոնիո Սոլիսի համատեղ տեսահոլովակը թողարկվել է ավելի շուտ՝ 2014 թվականի հունվարին:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE