Բրյուս Ուիլիսը 17 միլիոն դոլարով շքեղ բնակարան է գնել Նյու Յորքում

13:03   9 փետրվարի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը 17 միլիոն դոլարով շքեղ բնակարան է գնել Նյու Յորքում, որն ունի վեց ննջասենյակ, հայտնել է Wall Street Journal-ը։

Բնակարանի ճշգրիտ գինը կազմում է 16.95 միլիոն դոլար։

Դերասանի նոր բնակարանը գտնվում է Նյու Յորքի ամենաթանկարժեք բարձրահարկ շենքերից մեկում։

Երկմակարդակ այս բնակարան ունի վեց ննջասենյակ, չորս սանհանգույց, մեծ հյուրասենյակ եւ գրադարան։

Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Նյու Յորքի Կենտրոնական այգի։

Դերասանի նոր բնակարանը զբաղեցնում է 560մ2 տարածք եւ քաղաքի պատմական շենքերից մեկում է։



© NEWS.am STYLE