Ջոն Լեջենդը՝ Բարաք Օբամայի երեկույթին կնոջ հետ սեքսի մասին

12:04   10 փետրվարի, 2015

Երեկ կայացած Grammy մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ հայտնի երգիչ Ջոն Լեջենդը կնոջ՝ Քրիսի Թեյգենի հետ։ Ամուսինները կարմիր գորգով անցնելիս հարցազրույց են տվել Extra-ի թղթակցին. նրանք վիճակահանության պես հարցեր են ընտրել եւ պետք է պատասխանեին դրանց։ Զույգին բաժին է ընկել հետեւյալ հարցը. «Երբեւէ սեքսով զբաղվե՞լ եք հասարակական վայրերում։ Եթե այո, ապա հաճելի՞ է, թե՞ ոչ»։

36-ամյա Ջոնը միանգամից պատասխանել է. «Դա լավագույն զգացողությունն է, որը կարող է լինել»։

«Մմմ, հասարակական վայրում սեքսով զբաղվել ենք Բարաք Օբամայի երեկույթի ժամանակ» ,- ասել է Թեյգենը ու հեռացել՝ բացատրությունները թողնելով ամուսնուն։

Ջոնը չի պատասխանել, միայն նշել է, որ Սպիտակ տանը չեն սիրով զբաղվել եւ դա պատահել է այն ժամանակ, երբ Օբաման դեռ նախագահ չի եղել։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE