Ֆրանսիացի ռեժիսոր Գիլյոմ Պանարելոն 5 վայրկյանում ցնցող տեսահոլովակ է նկարահանել

16:42   12 փետրվարի, 2015

Օրեր առաջ Sisi խումբը ներկայացրել է իր Unconditional Rebel երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը, որի ռեժիսորը Գիլյոմ Պանարելոն է։ Ռեժիսորը տեսահոլովակը նկարահանել է հինգ վայրկյանում, սակայն արդյունքում 3 րոպե 20 վայրկյան տեւողությամբ հոլովակ է ստացվել։

Պանարելոն Phantom Flex4K տեսախցիկը, որը մեկ վայրկյանում 1000 կադր է նկարահանում, տեղադրել է մեքենայի վրա եւ 50կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայով նկարահանել մոտ 80մ երկարությամբ ճանապարհը։ Նկարահանմանը մասնացել է 80 դերասան։ Ռեժիսորն այն անվանել է «պատմության ամենակարճ նկարահանումը», որն իրականցվել է Ֆրանսիայի հարավում։

 

Աղբյուրը՝ petapixel.com



© NEWS.am STYLE