Դիզայներ Աննա Շահբազյանը քննում է Եվայի, Նազենիի, Լիլիթի եւ Էմմիի ոճը

12:23   13 փետրվարի, 2015

Մոսկվաբնակ դիզայներ Աննա Շահբազյանը, ում արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք, օրերս Երեւան է եկել: NEWS.am STYLE-ի խնդրանքով դիզայները քննել է հայ հայտնիների ոճը: Արդեն ներկայացրել ենք նրա մեկնաբանությունները Ջուսի, Անահիտ Սիմոնյանի, Լիլուի եւ Քրիստինե Պեպելյանի ոճի հետ կապված, իսկ այս անգամ դիզայները քննում է Եվա Ռիվասին, Նազենի Հովհաննիսյանին, Էմմիին եւ Լիլիթ Հովհաննիսյանին:

Եվա Ռիվաս

Եվան ինձ համար իդեալական կառուցվածք ունի, շատ գեղեցիկ է, բայց նա իսկապես նորմալ դիզայների կարիք ունի: Թող դիմի ինձ, սիրով կաշխատեմ իր հետ: Ինձ համար այս կերպարը աբսուրդ է` ե'ւ գույնը, ե'ւ ձեռնոցները, ամեն ինչը: Ոչ մեկը մյուսի հետ կապ չունի: 

 

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթը շատ նուրբ, ճաշակով աղջիկ է, ինչ հագնում է, իրեն սազում է: Երբեք իր մոտ ոչ մի ավելորդություն չեմ տեսել, ճաշակով է շատ: Ինձ դուր է գալիս նրա ոճը: Եղել են կերպարներ, որ կրկնօրինակել է: Ես կցանկանայի, որ նա դա չաներ: Իսկ այս կերպարը շատ լավն է, ոչ մի ավելորդություն չկա, շատ նուրբ է եւ համահունչ:

 

Էմմի

Էմմին ինքնատիպ երգչուհի է, շատ խնամված աղջիկ է, իրեն լավ հետեւում է, ինչը ես ողջունում եմ: Չեմ նկատել սայթաքումներ: Այս զգեստի գույնը գուցե իրեն այդքան չի սազում: Ես իրեն ավելի շատ սպորտային` գումարած կլասիկ ոճում եմ հավանում: Ստացվում է իր մոտ, ամեն դեպքում:

Նազենի Հովհաննիսյան

Նազենին միշտ ոճային է եւ ինքնատիպ: Ես հաճախորդ ունեմ Ֆրանսիայից, ով կուրորեն փորձում է կրկնօրինակել Նազենիին: Միշտ ուղարկում է նրա նկարները եւ խնդրում նմանատիպ բան ստանալ: Իհարկե, ես երբեք չեմ կրկնօրինակում, քանի որ դա իմ սկզբունքներին դեմ է:

Նազենիի կերպարը շատ եմ հավանում: Եթե նա ցանկանա, ես մեծ սիրով կհամագործակցեմ իր հետ, չնայած գիտեմ, որ նա հավատարիմ է մի դիզայների, ինչը շատ ճիշտ է, ըստ իս: 

Զրուցեց` Շուշան Շստիկյանը



© NEWS.am STYLE