Յոթ երեւույթ, որոնք օգնում են սեռական էներգիա կուտակելու հարցում

23:32   20 փետրվարի, 2015

Կինը պետք է առաջին հերթին սիրի իրեն։ Միայն սեփական մարմինը սիրելու եւ ինքնավստահ լինելու դեպքում դուք կարող եք խոստովանել՝ «ես Կին եմ», իսկ սա ինքնաբերաբար հանգեցնում է նրան, որ Կինը մշտապես ցանկանում է բավարարել իր ընտրյալի բոլոր պահանջները։ Առաջարկում ենք ընթերցել այն յոթ երեւույթների մասին, որոնք օգնում են սեռական էներգիա կուտակելու հարցում։

1. Մարզվեք

Առողջ եւ ուժեղ մարմին ունենալը կարող է ինքնավստահություն փոխանցել ձեզ եւ համոզել, որ դուք ցանկալի եք նրա համար։

Շրջապատված եղեք սպորտային ու մարզված մարդկանցով եւ եղեք նրանցից մեկը։ Արեք ամեն ինչ գեղեցիկ ու կոփված մարմին ունենալու համար։

2. Միշտ գեղեցիկ ներքնազգեստ հագեք

Կարեւոր չէ, թե արտաքուստ ինչ եք հագել՝ ջինսեր, զգեստ... առավել կարեւոր է ներքնազգեստը։ Ի դեպ, էական նշանակություն ունեն նաեւ մանիկյուրը, պեդիկյուր ու մազահեռացումը։ Ավելի նախընտրելի է գումար խնայեք զգեստ գնելու հարցում, քան այս գործողությունները կատարելու։

3. Զուգագուլպաներ հագեք

Զուգագուլպաներն ու կիսաշրջազգեստը կանացիություն եւ հմայք են հաղորդում ցանկացած կնոջ։ Պատկերացրեք թե ինչ հաճույք է ձեր եւ ձեր սիրելի տղամարդու համար, երբ նրա ձեռքը զուգագուլպայի եզրին կարված ժանյակից սահում է ձեր մերկ ոտքով...

4. Սիրախաղ սկսեք տղամարդկանց հետ

Մի խոչընդոտեք եւ թույլ տվեք տղամարդկանց հոգ տանել ձեր մասին։ Հիշեք, որ նվերներ եւ ուշադրություն կարելի է ակնկալել ոչ միայն ձեր ամուսնուց։ Թույլ տվեք, որ տղամարդիկ իրենց խոսքերով եւ արարքներով գայթկաղեն ձեզ։

5. Լսեք ինքներդ ձեզ

Ինչ-որ մեկի հետ սիրով զբաղվեք միայն այն պարագայում, երբ դուք ինքներդ եք դա ցանկանում, ոչ այն դեպքում, երբ անհարժեշտ է։ Ձեզ եւ ձեր ամուսնուն ժամանակ տրամադրեք այն պահին, երբ դրա կարիքն իսկապես ունեք։ Մոռացեք սպասք լվանալու, վատ սանրվածքի կամ նման անտեղի բաների մասին։

6. Առողջ եղեք

Կնոջ գրավչության կարեւոր պայմաններից մեկն էլ սեռական առողջությունն է։ Ձեր եւ տղամարդու սեռական առողջությունը ձեր մերձեցման առաջին նախապայմաններից մեկն է։ Եթե կինը գիտի, որ տղամարդը ոչ մի խնդիր չունի էրեկցիայի, իսկ նա՝ հեշտանք ապրելու հետ կապված, ապա դա միայն հաճույք է պատճառում նրանց երկուսին։

7. Մոռացեք կարծրատիպերի մասին

«Տղամարդուն լավ կին պետք չէ, նրան պարզապես կին է հարկավոր» եւ նման այլ խոսքերը հարկավոր է դուրս մղել ձեր մտքից։ Մի խնայեք ձեր քնքշանքներն ու հաճելի խոսքերը։ Կարեւոր է այն, ինչ այս պահին եք ցանկանում, եւ ամեն ինչ երկրորդական է դառնում։ Հիշեք, այժմ դուք այն կինն եք, ով դուր է գալիս ձեր տղամարդուն, իսկ նա այն տղամարդը, ով անհրաժեշտ է ձեզ։

 

 

 

Աղբյուրը՝ cluber.com.ua



© NEWS.am STYLE