Մաքրության արեւելյան յոթ կանոն

20:11   6 մարտի, 2015

Արեւելքը շատ նուրբ հասկացություն է, ոչ միայն կանանց առումով, այլեւ մտքերի։ Եկեք տեսնենք, թե որոնք են մաքրության արեւելյան յոթ կանոնները, որոնք ունակ են ավելի բարելավել մեր կյանքը։ Իհարկե, դուք կարող եք չընդունել եւ չկիրառել դրանք, բայց տեղեկանալը պարտադիր է։ Այս կանոնների իմաստն այն է, որ մաքուր պետք է լինեն ոչ միայն ձեր մարմինն ու հագուստը, այլեւ հոգին, մտքերն ու արարքները։

Ահա այդ յոթ կանոնը՝

Ձեռքերի մաքրություն. չպետք է վերցնել իրեր, որոնք ձեզ չեն պատկանում։ Իսկ ձեզ համար ոչ այնքան պիտանի առարկաները կարող եք տալ նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն։

Ականջների մաքրություն. Մի լսեք չար, նախանձ, սարսափազդու մարդկանց։ Զերծ մնացեք բամբասանքներից եւ անիմաստ ու անպարկեշտ խոսակցություններից։

Աչքերի մաքրություն. Հեռու պահեք ձեր հայացքը չարությունից, ատելությունից, ստից, նախանձից, տարփանքից։

Բերանի մաքրություն. Լռությունը ոսկի է։ Պետք չէ շատախոսել կամ չարախոսել։

Մարմնի եւ հագուստի մաքրություն. Մեր արտաքին տեսքը պետք է մաքուր ունի. չէ՞ որ մարդուն ընդունում են իր արտաքին տեսքով...

 Մտքերի մաքրություն. Ազատվեք բացասական եւ չար մտքերից։ Մի խղճացեք ձեզ։

Սրտի եւ հոգու մաքրություն. Մի արհամարհեք հուզական պոռթկումները։ Սիրեք առանց ակնկալիքների։ Սովորեք գնահատել ձեր երջանկությունը։

 

 

Աղբյուրը՝ fit4brain.com



© NEWS.am STYLE