Ինչպես չվարակվել ուրիշների բացասական էներգիայով

22:12   21 փետրվարի, 2015

Մարդն ասես էմոցիոնալ սպունգ լինի։ Նա կարող է «վերցնել» մյուսների էներգիան կամ տարածել իրենց դրական եւ բացասական էներգիան՝ անգամ առանց գիտակցելու։

Այս հոդվածն առաջարկում է միջոցներ ուրիշների բացասական էներգիան չվերցնելու համար։ Ահա ցուցումները՝

1. Հասկացեք, թե ինչքանով է այն ազդում ձեզ վրա

Ահա թե ինչպես կարելի է հասկանալ, արդյոք մարդկանց բացասական էներգիան ազդում է ձեզ վրա, թե ոչ։

— Երբ մարդիկ սկսում են ձեզ «գերէմոցիոնալ» կամ «գերզգայուն» ասել, ապա հիշեք, որ դա հաճոյախոսություն չէ։

- Դուք ֆիզիկապես զգում եք մյուսների խնդիրները, վախն ու անհանգստությունը։

— Դուք արագ հոգնում եք երեկույթներից, աղմուկից, եւ այս ամենը նյարդայնացնում է ձեզ։

— Էներգիա հավաքելու համար ձեզ հարկավոր է մենակ մնալ։

— Դուք մշտապես մտածում եք, որ անհանգիստ եք։

— Դուք «հիանալի» զրուցակից եք եւ լավ ունկնդիր։

2. Գտեք անհանգստության պատճառը

Հարցրեք ինքներդ ձեզ եւ հասկացեք, արդյոք ձեզ անհանգստացնում են ձեր զգացմունքները, թե՞ ուրիշների։ Փորձեք հասկանալ, թե որտեղից է գալիս այդ բացասական էներգիայի հոսքը։ Միգուցե դրա պատճառը հեռուստաընկերություններն են, մամուլում տարածված լուրերը, վերջերս դիտած ֆիլմը եւ այլն։

3. Ամեն գնով փորձեք խուսափել բացասական էներգիա փոխանցողներից

Առաջին հերթին պետք է տհաճ մարդկանց հետ մեծ հեռավորությունից խոսել։ Խուսափեք եւ զգուշացեք նրանցից։ Սա իսկապես աշխատող մեթոդ է։

4. Ցանկացած տհաճ իրավիճակում կենտրոնացեք շնչառության վրա

Շնչառությունը մեծ ազդեցություն ունի ձեր ուղեղի վրա։ Նյարդային եւ տհաճ իրավիճակում կենտրոնացեք շնչառության վրա։ Հանգիստ շնչեք եւ արտաշնչեք։ Սա կօգնի զգալ ինքներդ ձեզ ժամանակի եւ տարածության մեջ ու ազատվել վախից ու ճնշող զգացմունքներից։

Պատկերացրեք, որ բացասական էներգիան մոխրագույն մի ամպ է, որը դուրս է գալիս ձեր մարմնից։ Հենց այդ պահին պետք է զգալ, թե ինչպես է արեւը շողում ձեզ համար։

5. Պաշտպանվեք

Նման պարագայում պետք է պաշտպանվել։ Ամեն անգամ բացասական էներգիայով մարդկանց շրջապատում գտնվելու ժամանակ հարկավոր է զգալ, որ դուք պաշտպանված եք հատուկ վահանով, որն իր վրա կարող է վերցնել վհատություն եւ անհանգստություն առաջացնող երեւույթներներից եւ մարդկանցից։

6. Վերահսկեք ձեր էմոցիոնալ դաշտը

Սովորեք ճանաչել մարդկանց եւ խուսափեք այն մարդկանցից, ովքեր բացասական էներգիան են փոխանցում ձեզ։ Նման «էմոցիոնալ արնախումները» միայն բացասաբար են ազդում ձեզ վրա։

Ցանկացած շրջապատում ժամանակ անցկացնելիս հարկավոր է հասկանալ, թե արդյոք կախվածություն ունեք ինչ-որ մեկից, թե ոչ; Հավաստիացեք, որ ցանկացած պահին կարող եք դուրս գալ այնտեղից եւ տուն հասնել։ Դա ինքնավստահություն կհաղորդի ձեզ։

Ձեզ նաեւ հարկավոր է տանը սեփական անկյունը ունենալ, որտեղ դուք կարող եք միայնակ մնալ ձեզ հետ։

7. Դրական էներգիա եւ տրամադրություն ունեցող մարդիկ փնտրեք

Զանգեք ձեր ամենասիրելի ընկերոջը, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել եւ գնացեք բար ու ընթրեք։ Լիցքավորելով դրական էներգիայով՝ դուք միայն բարձրացնում եք ձեր տրամադրությունը։

8. Գնացեք բնության գիրկ

Դուք պետք է ունենք ձեր սիրելի վայրը, որտեղ կարող եք դրական էներգիա կուտակել։ Նախընտրելի է բնության գրկում, որպեսզի այստեղ կարողանաք հանգստանալ եւ լիցքավորվել։

 

 

 

Աղբյուրը՝ cluber.com.ua



© NEWS.am STYLE