Սմայլիկները բարելավում են սեռական կյանքը

21:10   16 փետրվարի, 2015

Սոցիոլոգները յուրօրինակ մի կապ են գտել սմայլիկների օգտագործման քանակության եւ սեռական կյանքի միջեւ։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ակտիվորեն օգտվում են այդ նշաններից, ավելի մեծ հաճույք են ստանում անկողնում եւ ավելի շուտ են հեշտանք ապրում։

Այս մասին վկայում է Match.com ծանոթությունների կայքի անցկացրած ուսումնասիրությունը։

Պարզվել է, որ համացանցում եւ սոցիալական կայքերում շատ սմայլիկներ օգտագործող կանայք ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում, քան նրանք, ովքեր հաճախ չեն օգտվում այդ նշաններից։ Ավելին, առցանց սմայլիկներ օգտագործող մարդիկ ոչ միայն սեռական մեծ ակտիվություն են ցուցաբերում, այլեւ ավելի պատրաստ են լինում ամուսնությանը։

Հարցմանը մասնակցել են 20-49 տարեկան 5675 կամավոր, ովքեր ամուսնացած չեն եղել։

Այսպիսով, հեղինակները եզրակացրել են, որ եթե դուք ցանկանում եք ինչ-որ մեկի հետ ինտիմ հարաբերություններ սկսել, ապա առցանց-շփման ընթացքում շատ սմայլիկներ օգտագործեք։

 

 

Աղբյուրը՝ Lady.ru



© NEWS.am STYLE