Բրիտանացի սկանդալային մոդել Դանիել Լլոիդը նկարահանվել է Freemans բրենդի ներքնազգեստի ֆոտոշարքում։ Այս ապրանքանիշի հետ աղջիկը համագործակցում է դեռեւս 2007թ-իվ։ Սակայն սա այդքան էլ կարեւոր չէ, քանի որ բոլորի ուշադրությունը գրավում է 31-ամյա մոդելը։
Դանիել մեծ համբավ ձեռք բերեց 2004թ-ի հուլիսի 17-ին, երբ դարձավ «Միսս Անգլիա» եւ Անգլիան ներկայացրեց «Միսս Աշխարհ 2004»։
2006թին նա ճանաչվել է «Միսս Մեծ Բրիտանիա», իսկ նույն թվականի նոյեմբերի 2-ին մերկացել է Playboy ամսագրի համար։
Իսկ վերջերս երեք երեխաների մայր Դանիելը ամուսնալուծվել է ամուսնուց՝ ֆուտբոլիստ Ջեյմի Օ՚Հարայից եւ նկարահանվել ներքնազգեստի գովազդում։
Աղբյուրը՝ Daily Mail