Թոփլես Սելենա Գոմեսը՝ V Magazine-ի համար

10:01   18 փետրվարի, 2015

Սելենա Գոմեսը թոփլես նկարահանվել է V Magazine-ի նոր ֆոտոշարքում։ Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ 22-ամյա երգչուհին պատմել է, թե ինչպիսին պետք է լինի իր ընկերը.

«Մյուս անգամ, եթե ընկեր ունենամ, ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Ես գիտեմ, որ դա մոտ ապագայում չի լինի։ Ես մեծանում եմ եւ սկսում եմ ամեն ինչին այլ հայացքով նայել։ Կար ժամանակ, երբ ես սիրո պատճառով դեպրեսիայի մեջ էի ընկել։ Բայց ամեն ինչ անցել է, իսկ բացասական բոլոր երեւույթներն արդեն անցյալում են»,- նշել է երգչուհին։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE