Տասը նախանշան, որ գտել եք ձեր սիրուն

22:10   26 փետրվարի, 2015

Գարունն արդեն թակում է մեր դռները, եւ շուտով մենք ենթագիտակցաբար սկսելու ենք սիրահարվել։ Ներկայացնում ենք 10 նախանշան, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, որ դուք գտել եք ձեր սիրուն, եւ նա միակն է ձեզ համար։

Այսպիսով՝

1. Ձեր ընտրյալը ձեր լավագույն ընկերն է։ Նրա հետ ձեզ շատ ազատ եք զգում ու վայելում եք անցկացրած ամեն վայրկյանը։

2. Ձեր զուգընկերը նա է, ում ցանկանում եք տեսնել ձեր կողքին ամենադժվարին պահերին։

3. Դուք իրարից հեռու եք, բայց ձեզանից յուրաքանչյուրին ինչ-որ բան պակասում է։

4. Ձեր ընտրյալն այն №1 մարդն է, ում հետ ցանկանում եք կիսել ամեն ինչ, դիտել մեծերի համար նախատեսված շոուներ եւ ֆիլմեր, մոռանալ վարվելակերպի կանոնների մասին եւ այլն։

5. Դուք փոխզիջման տարբերակներ եք գտնում նրա հետ եւ միշտ չէ, որ ձեր կարծիքն եք պնդում։

6. Ձեր ընտրյալի մասին ավելի շատ եք հոգ տանում, քան ինքներդ ձեր։

7. Դուք ցանկանում եք նրա կողքին մեծանալ ու ծերանալ։

8. Նա այն միակն է, ում հետ ցանկանում եք կիսվել ձեզ անհանգստացնող երեւույթների մասին։

9. Նա հավասարակշռում է ձեզ։ Եթե մեկը թույլ է, ապա մյուսը՝ ուժեղ։

10. Համոզված եք, որ ինչ էլ պատահի, նա միշտ ձեր կողքին է։

 

 

Աղբյուրը՝ selfhacker.ru 



© NEWS.am STYLE