Լեդի Գագան ցուցադրել է նշանադրության մատանին

12:03   19 փետրվարի, 2015

Սուրբ Վալենտինի օրը Լեդի Գագայի ընկերը՝ Թեյլոր Քիննին, ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն։ Երջանիկ Գագան Instagram-ում ցուցադրել էր Թեյլորի նվերը՝ նշանադրության մատանին, եւ գրել.

«Նա ինձ տվեց իր սիրտը, եւ ես ասացի «այո»,- գրել էր Գագան։

Սակայն մի քանի օր անց Գագան «թույլ չէր տվել» պապարացիներին, ովքեր հավաքվել էին Լոս Անջելեսի օդանավակայանում, լուսանկարել այդ նույն մատանին։ Իսկ երեկ նա կրկին լուսանկարել է մատանին եւ լուսանկարը տեղադրել համացանցում։

«Իմ նշանադրության մատանու ամենասիրելի մասը՝ այնտեղ գրված է «Տ» եւ «Ս»։ Մեր առաջին հանդիպումից ի վեր նա միշտ ինձ իմ իրական անունով է դիմում (Սթեֆանի)։ Ես այնքան ուրախ եմ, որ չեմ դադարում ժպտալ»,-գրել է Գագան։



© NEWS.am STYLE