Ինչպես բարելավել դեմքի օվալը

20:09   27 փետրվարի, 2015

Ինչպե՞ս բարելավել դեմքի օվալը։ Որոշակի տարիքում բոլոր կանանց սկսում է հուզել այս հարցը, քանի որ մաշկը շատ ծերացած եւ թոշնած տեսք է ստանում՝ չնայած հնարավոր է, որ իրականում ոչ մի լուրջ խնդիր չկա։ Սակայն բարեբախտաբար այս խնդրի դեմ կարելի է պայքարել որոշ վարժությունների միջոցով։ Պետք չէ կանգնել հայելու առաջ եւ արտասվել, որ արդեն ծերանում եք. կանխարգելող միջոցներ են հարկավոր։

1) Վարժություն՝ մաշկի տոնուսը բարձրացնելու եւ հոգնածությունից ազատվելու համար.

Առավելագույնս «փչեք» ձեր այտերը, այնուհետեւ ձեռքի ափերով փորձեք երկու կողմից ճնշել դրանք՝ շուրթերն ամուր սեղմելով։ Պետք է ձեռքերի ափերի եւ այտերի միջեւ դիմադրություն առաջանա։

Յուրաքանչյուր վարժության տեւողությունը կազմում է 5-6 վայրկյան։ Կրկնել՝ 5-10 անգամ։

2) Վարժություն՝ շուրթերի կախվածությունից ազատվելու համար

Շուրթերը հարկավոր է բացել «Օ» տառի ձեւով, իսկ լեզուն ետ քաշել դեպի այտերը եւ «ճնշել» դրանց։ Այս գործողությունը պետք է կատարել այտերի ամբողջ երկայնքով՝ չթուլացնելով դիմադրությունը։

Վարժությունը կրկնել 20 անգամ (յուրաքանչյուր այտի համար)։

Եթե իսկապես ցանկանում եք ազատվել նշված խնդիրներից, ապա անպայման ամեն օր կատարեք այս վարժությունները։

 

Աղբյուրը՝ zhenskay-krasota.ru



© NEWS.am STYLE