Ինչպես մաշկն ավելի առաձգական դարձնել

20:07   2 մարտի, 2015

Ցավոք, միջին տարիքի կանայք հաճախ են բախվում ծերացած եւ թոշնած մաշկի խնդրին, եւ նրանք մտածում են, որ այլեւս հնարավոր չէ ետ բերել իրենց մաշկի երիտասարդ ու առողջ տեսքը։ Սակայն հիասթափվելու փոխարեն, պետք է դիմել օգտակար միջոցների օգնությանը։ Եթե ցանկանում եք, որ ձեր մաշկը առաձգականություն ձեռք բերի, ապա պետք է էլաստինով հարուստ քսուքներ օգտագործել։ Բայց միայն այս քսուքները բավարար չեն, հարկավոր  է նաեւ տնային պայմաններում հատուկ դիմակներ պատրաստել։

Ձեզ անհրաժեշտ է քիչ քանակությամբ ձիթապտղի յուղը լցնել ապակե տարայի մեջ եւ տաքացնել (չպետք է եռացնել, այլ պարզապես մի փոքր տաքացնել)։  Այնուհետեւ հարկավոր է բամբակը ընկղմել ձիթապտղի մեջ եւ քսել մաքուր դեմքի եւ դեկոլտեի շրջանում։ Իսկ վերջում դեմքն ու դեկոլտեի մասը հարկավոր է ծածկել բամբակե կտորով եւ թողնել մոտ 0.5 ժամ։ Այս դիմակը կարելի է կիրառել մեկ ամիս, երկու օրը մեկ անգամ։

Ի դեպ, ամեն օր կարելի է դեմքը մաքրել կաթով պատրաստված սառույցով։ Պարզապես պետք է կաթը լցնել սառույցի տարայի մեջ եւ սառեցնել։

 

 

Աղբյուրը՝ inmoment.ru



© NEWS.am STYLE