Ինչպես խնամել պարանոցը

19:03   28 փետրվարի, 2015

Շատ հաճախ տարիքն իր հետքն է թողնում կնոջ պարանոցի վրա, ուստի 25 տարեկանից սկսած դեմքից մաշկից բացի, պետք է հոգ տանել նաեւ պարանոցի մասին, որը ձեր մարմնի կարեւոր մասերից մեկն է։

Առաջարկում ենք մի քանի մեթոդ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։
1) Վարունգով լոսյոն

Վարունգն անհրաժեշտ է լվանալ, քերել եւ լցնել օղու մեջ՝ 4:1 համամասնությամբ։ Այս զանգվածը10 օր թողնելուց հետո, հարկավոր է քամել եւ ստացված լուծույթով մաքրել պարանոցը։

2) Սերուցքով լոսյոն

Լոսյոնը պատրաստելու համար հարկավոր է խառնել ½ բաժակ սերուցքը, ձվի դեղնուցը, կիտրոնի ու նարնջի հյութը եւ մեկ ճաշի գդալ օղին։
3) Խոտաբույսերով թուրմ

Խոտաբույսերով թուրմ պատրաստելու համար կարող եք օգտագործել  եւ երիցուկի, եւ անանուխի, եւ եղեսպակի խոտաբույսեր։ Պարզապես հարկավոր է մեկ ճաշի գդալ խոտաբույսը լցնել եռացրած ջրի մեջ եւ մոտ 10-15 րոպե դնել մարմանդ կրակի վրա։ Այնուհետեւ պետք է լուծույթը թողնել 40-50 րոպե, քամել եւ մաքրել պարանոցը։

Նշված բոլոր լուծույթները կարելի է պահել սառնարանում, սակայն նախընտրելի է ամեն անգամ նոր եւ թարմ լոսյոններ ու թուրմեր պատրաստել։ Մի մոռացեք, որ պարանոցը նշված մեթոդներով մաքրելուց հետո, հարկավոր է պաշտպանող քսուքներ օգտագործել, որոնք անգամ կարելի է փոխարինել բուսական յուղով։

Այս մեթոդների միջոցով, դուք կարող եք մշտապես երիտասարդ պարանոց ու անթերի տեսք ունենալ։

 

 

 

Աղբյուրը՝ inmoment.ru



© NEWS.am STYLE