Հինգ միջոց՝ բարձր տրամադրություն ունենալու համար

20:17   26 փետրվարի, 2015

Երբ շրջապատող մարդիկ սկսում են ճնշել ու ազդել մեզ վրա եւ «խլում» մեր էներգիան, դա կարող է լուրջ փորձություն լինել՝ տրամադրությունը բարձր պահելու եւ դրական ապրելոււ համար։

Ներկայացնում ենք հինգ միջոց երջանիկ եւ ուրախ լինելու համար։

1. Ամեն ինչ ձեր հասցեին ու ձեզ ուղղված չէ

Շատ հաճախ, երբ մարդիկ անձնական որոշ խնդիրներ են ունենում կյանքում,  իրենց ներսում կուտակված բացասական էներգիան սկսում են փոխանցել նաեւ ուրիշներին։ Սակայն հիշեք, որ դա ձեզ չպետք է անհանգստացնի, քանի որ ամեն ինչ չէ, որ ուղղված է ձեր հասցեին։  

2. Երախտապարտ եղեք, որ ամեն ինչ շատ լավ է ձեր կյանքում

Կազմեք «շնորհակալությունների ցուցակ» եւ անպայման ասեք ձեր երախտագիտության խոսքը։ Նույնիսկ առաջին հայացքից մանրուք թվացող «շնորհակալություն» բառը կարող է երջանկություն պարգեւել ոչ միայն ձեզ, այլեւ մյուսներին։

3. Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ ամեն մեկն այս կյանքում իր ճանապարհն ունի

Մեզանից ամեն մեկը կյանքից իր ակնկալիքներն ունի։ Մարդը, ով հայտնվել է այս կյանքում որեւէ «առաքելություն» ունի կատարելու։

4. Խնդիրները դիտարկեք որպես փորձություն եւ ինքնազարգացման խթան

Մտածելակերպի փոփոխությունը մեծապես ազդում է մեր տրամադրվածության եւ հարաբերությունների վրա։ Փոփոխելով ընկալումները՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչ են մեզանից ակնկալում մյուսները։ Ցանկացած խնդրին պետք է դրականորեն մոտենալ եւ մտածել, որ ամեն ինչ լավ կլինի. հարկավոր է սա սովորություն դարձնել։

5. Ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ

Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ, ձեր հետաքրքրություններին, ամսագրեր ընթերցեք, հանդիպեք ընկերներին։ Այս ամենի արդյունքում դուք դրական փոփոխություններ կնկատեք ոչ միայն ձեր տրամադրության, այլեւ հարաբերությունների կառուցման հարցում։ Շատ մարդիկ թերագնահատում են այս կետը, սակայն երբ դուք մտածելու ժամանակ եք տալիս ձեզ, որոշումներն ու անելիքները ավելի հստակ ու պարզ են դառնում։

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE