Քիմ Քարդաշյանը դստեր եւ քույրերի հետ ավտովթարի է ենթարկվել

10:31   22 փետրվարի, 2015

Մի անհանգստացեք, սարսափելի ոչինչ չկա: TMZ-ն հայտնել է, որ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի եւ քույրերի՝ Քլոեի եւ Քայլիի հետ Մոնտանայից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Քիմի սեւ Yukon GMC մեքենան դուրս է եկել հանդիպակաց կողմ եւ հայտնվել ճամփեզրի փոքրիկ առվակի մեջ: Մեքենան վարել է Քլոեն: Հանդիպակաց կողմից երթեւեկող բեռնատարը ձնակույտը լցրել է Քիմի մեքենայի դիմապակու վրա, եւ Քլոեն վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել հադիպակաց կողմ: Տուժածներ չկան:

«Աստված իմ, շնորհակալ եմ, որ փրկեցիր մեզ», - Twitter-ում գրել է Քիմը:

Ի դեպ, այս օրերին Մոնտանա նահանգում տեղած ձյան եւ մերկասառույցի պատճառով մի շարք ավտովթարներ են գրանցվել:



© NEWS.am STYLE