Տարօրինակ, բայց շատ օգտակար վարժություններ ուղեղի համար

21:13   2 մարտի, 2015

Ամերիկյան գրող Դորոտի Բրանդը 1936թ-ին իր «Wake Up and Live» գրքում առաջարկել է մի քանի օգտակար վարժություններ ուղեղի համար, որոնք կօգնեն ձեր միտքն ավելի սուր եւ ճկուն դարձնելու համար։

Այսպիսով՝

Օրական 1 ժամ ոչինչ մի խոսեք՝ պատասխանելով միայն ամենակարեւոր հարցերին։ Սակայն պետք չէ այնպիսի տպավորություն թողնել, որ դուք վիրավորված եք կամ տխուր տրամադրություն ունեք։ Ոչ մի նկատողություն մի արեք, պարզապես փորձեք ոչինչ չասել։

Օրական 30 րոպե կենտրոնացեք միայն մեկ մտքի վրա։ Կարող եք սկսել հինգ րոպեից։

15 րոպե զրուցեք առանց օգտագործելու «ես, ինձ եւ իմ» բառերը։

Թույլ տվեք, որ ձեր նոր ծանոթ անձնավորությունը կամ ընկերը խոսի ու պատմի իր մասին՝ առանց գիտակցելու դա։

Փորձեք խոսել ձեր մասին առանց գովաբանելու, պարծենալու, բողոքելու եւ դիմացինին գրավելու։

Օրական երկու ժամվա խիստ գրաֆիկ կազմեք եւ հստակ հետեւեք ձեր պլաններին։

Ձեր առաջ դրեք 12 առաջադրանք. օրինակ՝ օրական 20 կմ քայլել, 12 ժամ հաց չուտել, ոչինչ չխոսել, ամբողջ գիշեր չքնել եւ աշխատել։

Օրվա ընթացքում բոլոր հարցերին եւ խնդրանքներին պատասխանեք «այո» (իհարկե, խելամտության սահմաններում)։

Միգուցե այս վարժությունները առաջին հայացքից մի քիչ տարօրինակ են թվում, բայց հավատացեք, որ դրանք մեծ փոփոխություններ կարող են մտցնել ձեր կյանքում։

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE