Բեյոնսեն եւ Ջեյ Զին ամսական 150 հազար դոլարով տուն են վարձել Լոս Անջելեսում

11:39   24 փետրվարի, 2015

Բեյոնսեն եւ Ջեյ Զին ցանկանում են նոր առանձնատուն գնել Լոս Անջելեսում, բայց այդպես էլ չեն կարողանում գտնել իրենց երազանքի տունը։

TMZ-ն տեղեկացրել է, որ հայտնի աստղերը ամսական 150 հազար դոլարով տուն են վարձել Լոս Անջելեսում եւ առաջիկա մեկ տարին պատրաստվում են անցկացնել այստեղ։ Առանձնատունն ունի յոթ ննջասենյակ եւ ինը լոգարան։

Ի դեպ, Ջեյ Զին առանց միջնորդների է համաձայնության եկել տան սեփականատիրոջ հետ. նրան անգամ հաջողվել է 50 հազարով նվազեցնել վարձը։



© NEWS.am STYLE