Քիմ Քարդաշյանի 17-ամյա քույրը 3 միլիոն դոլարով առանձնատուն է գնել

11:04   25 փետրվարի, 2015

Երեկ Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քայլի եւ Քենդալ Ջեներները, հայտնվել էին PacSun ապրանքանիշի գովազդային հոլովակում, իսկ այսօր հայտնի է դարձել, որ 17-ամյա Քայլին 2.7 միլիոն դոլարով առանձնատուն է գնել։

TMZ-ն հայտնել է, որ Քայլիի նոր առանձնատունը գտնվում է Կալաբասասում (Լոս Անջելես)։ Այն ունի 5 ննջասենյակ, մեծ խոհանոց, կինոթատրոն, լողավազան եւ այլն։ Աղբյուրը նշել է, որ Քայլին տունը գնել է «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուից վաստակած գումարով։ Մայրը՝ Քիս Ջեները, նույնիսկ փորձել է օգնել, բայց աղջիկը մերժել է։



© NEWS.am STYLE