Քրիստինա Ագիլերան՝ Շերի, Շակիրայի եւ Սփիրսի դերում. հոլովակը ցնցել է Youtube-ը

11:35   25 փետրվարի, 2015

Օրեր առաջ Քրիստինա Ագիլերան հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի The Tonight Show Starring Jimmy Fallon շոուին, որի ընթացքում երգչուհին եւ հաղորդավարը վիճակահանության միջոցով հայտնի աստղերի անուններ են ընտրել, ում պետք է նմանակեն։ Ագիլերային բաժին են ընկել Շերը, Շակիրան եւ Սփիրսը, ում երգերը Քրիստինան հիանալիորեն կատարել է։ Հոլովակը «ցնցել է» Youtube-ը։ Մեկ օրում այն դիտել են 13 միլիոն մարդ։



© NEWS.am STYLE