Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է, որ նկարահանվելու է «Տերմինատոր 6»-ում

17:05   25 փետրվարի, 2015

He will be back... Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է, որ նկարահանվել է «Տերմինատորի» եւս երկու ֆիլմում, հայտնել է Screenrant.com-ը։

«Տերմինատոր 6»-ի նկարահանումները սկսվելու են «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալուց հետո( հուլիսի 2)։ Նախկին նահանգապետը հայտարարել է, որ «Տերմինատոր 6»-ի  նկարահանումները սկսելու են 2016թ-ին։

Առնոլդ Շվարցենեգերը նաեւ հաստատել է, որ մտադիր է նկարահանել ֆիլմի յոթերորդ մասը։

Ի դեպ, անցյալ տարի Paramount Pictures-ը հայտարարել էր ֆիլմի թողարկման հստակ ամսաթվերը։ «Տերմինատոր 6»-ը մեծ էկրաններ կբարձրանա 2017թ-ի մայիսի 17-ին, իսկ ֆիլմի յոթերորդ մասը՝ 2018թ-ի հունիսի 29-ին»։



© NEWS.am STYLE