Ինչպես ճիշտ մաքրել սառնարանը

19:02   2 մարտի, 2015

Որպեսզի ձեր սառնարանը մշտապես փայլի եւ սննդի տհաճ հոտ չտարածվի այնտեղ, այն պետք է պարբերաբար լվանալ։ Սառնարանի մաքրությունն իսկապես կարեւոր  է, չէ՞ որ այնտեղ պահում ենք այն ամենը, ինչ ուտում եք։ Իսկ արյդոք գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ մաքրել սառնարանը։

Սառնարանը մաքրելու կանոնները շատ հեշտ են ու պարզ եւ կատարյալ մաքրության համար պետք չեն քիմիական նյութեր օգտագործել։ Կան բնական միջոցներ՝ ջուր, ցիտրուսային մրգեր եւ քացախ...

Առաջին հերթին հարկավոր է սառնարանից հանել բոլոր ուտեստներն ու ամբողջ մթերքը եւ եթե սառնարանում սառույց է կուտակվել, ապա պետք է սպասել, մինչեւ դրանք կհալվեն (կարող եք եռացրած ջուր կամ ջերմակ դնել, որոնք կօգնեն ձեզ սառույցը հալեցնելու հարցում)։

Դույլի մեջ հարկավոր է լցնել տաք ջուր, մի քանի ճաշի գդալ քացախ (երեք լիտր ջրին՝ 2 ճաշի գդալ) եւ արդեն կարելի է լվանալ սառնարանը։ Ջրի մեջ կարելի է նաեւ մեկ կամ մի քանի կիտրոնի հյութ ավելացնել (կախված է ջրի քանակությունից)։

Երկու ժամ անց արդեն կարելի է մթերք եւ ուտեստներ դնել մաքրված սառնարանում։ Այնուհետեւ սառնարանի դարակներից մեկում պետք է երեք կտոր հաց կամ կտրատած կիտրոն դնել։ Դրանք կօգնեն, որ մթերքը սառնարանում թարմ մնա։

 

Աղբյուր՝ uborkachisto.ru



© NEWS.am STYLE