Նռան հատկություններ, որոնց մասին դուք տեղյակ չեք

19:10   3 մարտի, 2015

Նուռն աշխարհի ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն հայտնի է դեռեւս շատ վաղուց եւ դրա մասին հիշատակված է անգամ Աստվածաշնչում։

Նուռը օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով եւ հատուկ մեր ընթերցողների համար մենք ընտրել ենք այնպիսի հատկություններ, որոնց մասին միգուցե դուք տեղյակ չեք։ 

1. Ակտիվացնում է հորմոնները

Նռան հատիկների մեջ առկա յուղերը կարող են վերականգնել օրգանիզմի հորմոնալ բալանսը։ Ուստի, ամսեկանների, գլխացավերի կամ կլիմաքսի ժամանակ կարելի է մեծ քանակությամբ նուռ ուտել։

2. Բնածին ինսուլին

Նուռը այն եզակի մրգերից է, որը ոչ միայն թույլատրվում է, այլեւ շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապող մարդկանց։ Օրական 4 անգամ  կես գդալ նռան հյութ օգտագործելով կարելի է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

3. Բարձրացնում է հեմոգլոբինը

Նուռը վաղուց ի վեր համարվում է հիանալի միջոց անեմիայի (սակավարյունության) դեմ պայքարի հիանալի միջոց։ Այս հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում օրական երեք անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) 0.5 բաժակ նռան հյութ խմել։

4. Մաքրում է բերանն ու կոկորդը

Անգինայի, ֆարինգիտի եւ ստոմատիտի ժամանակ նռան հյութը հիանալի միջոց է կոկորդը եւ բերանի խոռոչը մաքրելու եւ ողողելու համար։ Այն օգնում է հեռացնել ցավը եւ վերացնում է ինֆեկցիան։

5. Իջեցնում է ճնշումը

Նռան հատիկները շատ օգտակար են հիպերտոնիկների համար, քանի որ դրանք նվազեցնում են զարկերակային  ճնշումը՝ չթողնելով կողմնակի բացասական ազդեցություններ։ Ի դեպ, այն կօգնի ձեզ նաեւ դուրս գալ սթրեսից եւ գիշերը հանգիստ քնել։

6. Կոսմետիկ միջոց

Նռան մի փոքր տապակած կեղեւը կարելի է խառնել ձիթապտղի յուղի կամ հալված կարագի մեջ եւ կիրառել յուղոտ դեմքի, խորը ծակոտիներւ կամ այտուցների առկայության դեպքում։

7. Ազատում է բորբոքումներից

Նռան կեղեւի թուրմը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների համար (երիկամներ, լյարդ, հոդեր)։ Թուրմի պատրաստման համար հարկավոր է 2 թեյի գդալի չափով մանրացված նռան կեղեւը պետք է լցնել1 բաժակ տաք ջրի մեջ եւ տաքացնել մոտ 30 րոպե, այնուհետեւ հարկավոր է ստացված լուծույթը քամել, խառնել եռացրած ջրով։ Այս թուրմը (50գր.) հարկավոր է օգտագործել օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ։  

8. հանում է ռադիացիան

Անփոխարինելի միջոց այն մարդկանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ իզոտոպերով կամ ապրում են ռադիացիոն գոտիներում. նռան հյութ խմեք;

9. Հակաճիճվային միջոց

 Նռան կեղեւը մեծ քանակությամբ ալկալոիդներ, իզոպելտերին եւ մեթիլիզոպելտերին է պարունակում, որոնք հակաճիճվային մեծ ներգործություն ունեն։ Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է մաքրել 40-50գր. նռան կեղեւը եւ լցնել 400 գր. սառը ջրի մեջ՝ թողնելով 6 ժամ։ Այնուհետեւ ստացված զանգվածը հարկավոր է տաքացնել մարմանդ կրակի վրա մինչեւ լուծույթի կեսը կգոլորշիանա։ Արդեն կարելի է լուծույթը քամել եւ խմել փոքր կումերով։ Մեկ ժամ անց կարելի է լուծողական խմել, իսկ 4-5 ժամ հետո հոգնա անել։

10. Փորլուծության դեմ միջոց

Նռան կեղեւն ու հատիկները կարելի է օգտագործել նաեւ լուծի դեպքում։ Չափահասների համար հարկավոր է օրական 3 անգամ օգտագործել նռան մի պտղունց չորացրած, մանրացված կեղեւը (ուտելուց հետո), իսկ երեխաներին պետք է թարմ քամած հյութը խառնել ջրով։  

 

Աղբյուրը՝ Cluber.ua

 



© NEWS.am STYLE