«Թոփ-մոդել ամերիկյան ձեւով» շոուի 19-ամյա աստղին մահացած են գտել

10:01   26 փետրվարի, 2015

Երեքշաբթի երեկոյան «Թոփ-մոդել ամերիկյան ձեւով» շոուի 19-ամյա աստղ Միրյանա Պուհարին իր երկու ընկերների հետ մահացած են գտել Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա)։  TMZ-ն հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա Էմանուել Ռանգելին, ով մեղադրվում է  երեք մարդու սպանության մեջ։

Միրյանա Պուհարից բացի, Էմանուելը նաեւ սպանել է աստղի ընկերոջը՝ 23-ամյա Ջոնաթան Ալվարադոյին եւ վերջինիս ընկերոջը՝ 21-ամյա Ջուսմար Գարսիային։ Երեք երիտասարդները միասին էին ապրում։

19-ամյա Էմանուելի կատարած սպանությունների պատճառը դեռ հայտնի չէ։ Ոստիկանները կասկածում են, որ միգուցե դեպքը կապված է թմրանյութերի հետ։

 



© NEWS.am STYLE