Brit Awards-2015-ի տպավորիչ շոուն. Թեյլոր Սվիֆթ, Քանիե Ուեսթ, Քիմ Քարդաշյան եւ հաղթողներ

11:32   26 փետրվարի, 2015

Երեկ երեկոյան Անգլիայի մայրաքաղաքի O2 Arena-ում կայացել է բրիտանական փոփ-երաժշտության կարեւորագույն Brit Awards-2015 մրցանակաբաշխությունը։ Արդեն անդրադարձել ենք, թե ինչ տեսքով են հայտնի աստղերը հայտնվել կարմիր գորգի վրա, եւ թե ինչու է Մադոննան ընկել իր ելույթի ժամանակ, իսկ այժմ ներկայացնենք Brit Awards-2015-ի տպավորիչ շոուն եւ հաղթողներին։

Երեկոյի բացումը կատարել է Թեյլոր Սվիֆթը՝ կատարելով «Blank Space» երգը։ Ի դեպ, այս երեկո Թեյլորն արժանացել է իր առաջին BRIT Awards-ին՝ հաղթելով «Տարվա լավագույն միջազգային աստղ» անվանակարգում։ 

Այնուհետեւ բեմ է բարձրացել Սեմ Սմիթը եւ կատարել իր հիասքանչ «Lay Me Down» երգը։

Իսկ Քանիե Ուեսթի «All Day» երգի կատարումը դարձել է մրցանակաբաշխության ամենատպավորիչ ակնթարթներից մեկը։

Սակայն իհարկե, երեկոն չէր կարող անցնել առանց Քիմ Քադաշյանի, ով կրկին գրավել է բոլորի ուշադրությունը։ Ռեալիթի շոուի աստղը բեմ է բարձրացել եւ խնդրել բոլորին հոտնկայս ողջունել Քանիե Ուեսթին։

Ներկայացնում ենք հաղթողների ցուցակը՝

«Տարվա լավագույն երգչուհի»՝ Պալոմա Ֆեյթ

«Տարվա լավագույն երգիչ»՝ Էդ Շիրան

«Լավագույն բրիտանական խումբ»՝ Royal Blood


«Տարվա ալբոմ»՝ Էդ Շիրան-«X»

«Տարվա լավագույն երգ»՝ Մարկ Ռոնսոն  եւ Բրունո Մարս -«Uptown Funk»

«Տարվա լավագույն միջազգային երգչուհի»՝ Թեյլոր Սվիֆթ

«Տարվա լավագույն միջազգային երգիչ»՝ Ֆարել Ուիլյամս

«Տարվա լավագույն միջազգային խումբ»՝ Foo Fighters

«Տարվա հայտնություն»՝ Սեմ Սմիթ

«Համաշխարհային ճանաչում»՝ Սեմ Սմիթ

«Տարվա հոլովակ»՝  One Direction - «You & I»

«Քննադատների ընտրություն»՝ Ջեյմս Բեյ



Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Reuters, PA, Getty, Splash, REX



© NEWS.am STYLE