Ուիթնի Հյուսթոնը դուստրը կրկին կոմայի մեջ է

13:41   26 փետրվարի, 2015

Մի քանի օր առաջ Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, դուրս էին բերել կոմայից։ Բժիշկներն դադարել էին օգտագործել նրա օրգանիզմին թթվածին ապահովող շնչառության խողովակը, եւ աղջիկը շնչում էր կոկորդի մեջ արված անցքով։

Սակայն այսօր People-ը տեղեկացրել է, որ բժիշկները կրկին Բոբի Քրիստինային կոմայի մեջ են «գցել»։

«Աղջկա վիճակը վատթարացել է։ Բոբիի մոտ ցնցումներ են նկատվել... Նրան կրկին կոմայի մեջ են «գցել»։ Սա իսկապես անհաջողություն է։ Հուսով էինք, որ նա ապաքինման նախանշան ցույց կտա. մենք այնքան դրական էին տրամադրված։ Այժմ Բոբին շարունակելու է շնչել կենսապահովման եւ արհեստական սարքերի օգնությամբ »,- պարբերականը մեջբերել է Բոբի Քրիստինայի հարազատների խոսքը։



© NEWS.am STYLE