Սեքսուալ Մարգո Ռոբին՝ Harper's Bazaar-ի նոր ֆոտոշարքում

15:05   26 փետրվարի, 2015

Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին հայտնվելու է Harper's Bazaar-ի ապրիլյան համարում, որտեղ բացի նրա գեղեցիկ լուսանկարներից, կարելի է ընթերցել նաեւ 24-ամյա գեղեցկուհու հարցազրույցը։

Վերջերս Ուիլ Սմիթի հետ «Focus» ֆիլմում նկարահանված դերասանուհին ամսագրի նոր ֆոտոշարքում ներկայացել է Stella McCartney, Roberto Cavalli եւ Valentino ապրանքանիշերի զգեստներով։

Հարցազրույցի ժամանակ դերասանուհի հիշել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը, որի ընթացքում նա ապտակել է Լեոնարդո դի Կապրիոյին։

«Դա իմ կարիերայի ամենասարսափելի պահն էր։ Փորձերը շատ արագ եմ կատարվել, եւ ես ունեի ընդամենը 30 վայրկայն ժամանակ։ Ինքս ինձ ասացի. «նման հնարվորություն տրվում է կյանքում մեկ անգամ եւ պետք է օգտվել դրանից։ Խաղա այնպես, ինչպես հարկն է»։ Ես սկսեցի բղավել Լեոյի վրա, իսկ նա ինձ ասաց՝ «գնա գրողի ծոցը» (բայց սցենարի մեջ նման խոսքեր չկային), եւ ես ապտակեցի նրան։ Քար լռություն տիրեց։ Ես մտածեցի, որ վերջ դրեցի իմ կարիերային կամ ինձ դատի կտան, բայց փոխարենը հենց ինձ ընտրեցին այդ դերի համար»,-պատմել է Մարգոն։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE