Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը

14:37   26 փետրվարի, 2015

Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմը, հայտնել է showbiz411.com՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

97-ամյա գործարարը ցանկանում է նկարահանել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը։

Աղբյուրը նշել է, որ նախագծի աշխատանքներին համաձայնել են միանալ օսկարակիր ռեժիսոր եւ սցենարիստ, ում անունները դեռ հայտնի չեն։ Նոր ֆիլմի նկարահանումները սկսվելու են ամռանը Եվրոպայում։



© NEWS.am STYLE