Քիմ Քարդաշյանի դուստրն իր առանձին փոքրիկ քաղաքը կունենա

16:40   26 փետրվարի, 2015

Քիմ Քարդաշյանը եւ Քանիե Ուեսթը իրենց առանձնատան հետնամասում մանկական խաղահրապարակ են կառուցում 2-ամյա Նորթի համար։ Այս առանձին փոքրիկ քաղաքի կառուցման համար զույգը տրամադրել է 20 միլիոն դոլար։

Daily Mail-ը տեղեկացրել է, որ խաղահրապարակի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, ինչ մասին վկայում են պապարացիների արված լուսանկարները։ Ի դեպ, այս նույն ընթացքում Քիմը լուսանկարվում էր Brit Awards-2015-ի հաղորդավարների հետ։

 

 

 

Աղբյուրը՝ X17Online



© NEWS.am STYLE