Մոսկովյան սաունայում թմրեցրել ու ամորձատել են դերասանին

17:39   26 փետրվարի, 2015

Մոսկովյան սաունաներից մեկում խմեցրել ու ամորձատել են դերասան Դմիտրի Նիկոլաեւին, հայտնել է «Дни»՝ մեջբերելով Daily Mail-ին։ Չարագործները մտադիր են եղել վաճառել նրա ամորձիները։

30-ամյա Դմիտրին մարդկային օրգանների առք ու վաճառքով զբաղվող չարագործների զոհն է դարձել։ Աղբյուրը նշել է, որ Դմիտրին աշխատում է փոքրիկ մի թատրոնում եւ ազատ ժամանակ մանկական տոնակատարությունների ժամանակ աշխատում է որպես անիմատոր։

«Վերջին բանը, որ տղամարդը հիշում է՝ հագուստները հանելն է։ Հետո նա արթնացել է փետրվարի 19-ին ավտոբուսի կանգառում արդեն հագնված վիճակում»,-պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ Տուժածը սուր ցավեր է զգացել եւ գնացել տուն։ Այնուհետեւ շտապօգնություն է կանչել, ինչից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։ «Բժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ վիրահատական միջամտությամբ հեռացրել են նրա երկու ամորձիները»,- հայտնել են ոստիկանները։

Աղբյուրը նշել է, որ դերասանը ոչինչ չի հիշում եւ չի կարող նկարագրել, թե ում հետ է սաունա գնացել։ Ըստ բժիշկների՝ մասնագիտական մեծ հմտություններ ունեցող բժիշկ է վիրահատություն արել։  

Հարուցվել է քրեական գործ։

Դերասանն այնքան շփոթված է, որ դեռ չի կարողանում պատմել կնոջը, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում։



© NEWS.am STYLE