Քսենյա Սոբչակը կարծում է, որ երեխաներին պետք է ծեծել

18:23   26 փետրվարի, 2015

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը պատմել է, թե ինչ մեթոդներ պետք է կիրառել երեխաների դաստիարակության հարցում, հայտնել է paparazzi.ru-ն։

«Ես կողմ եմ, որ երեխային հարվածեն։ Ես կողքից նայում եմ իմ ընկերների երեխաներին եւ հասկանում՝ լինում են դեպքեր, որ մինչեւ երեխային չես ապտակում կամ հետույքին հարվածում, ոչինչ չի ստացվում»,-ասել է Սոբչակը։

Քսենյան նաեւ նշել է, որ ցանկանում է երեխա ունենալ, բայց դա չի նշանակում, որ նա վերջ է դնելու իր կարիերային։



© NEWS.am STYLE