Վիրավորվող մարդկանց չորս տեսակ

22:12   5 մարտի, 2015

Վիրավորանքը հիվանդություն է, եւ միայն մարդն է որոշում, արժե է այն վիրուսային ինֆեկցիայի եւ քրոնիկ հիվանդության վերածել, թե ոչ:

Վիրավորանքը ուժ չունի, այն ցավ է, հիասթափություն, խուճապ, անպաշտպանության զգացում, թուլություն եւ զայրույթ: Վիրավորանքը մարդուն ինջեցնում է ներքեւ, սակայն կյանքը եռում է վերեւում: Ուրախ եւ երջանիկ մարդիկ ձգտում են դեպի արեւը, իսկ մշտապես գորշ եւ տխուր տրամադրությամբ անձինք սուզվում ու խորտակվում են:

1. Մշտական զոհ

Կան մարդիկ, ովքեր մշտապես մյուսներին են մեղադրում իրենց անհաջողություններում: Նման մարդկանց հետ շատ դժվար է, քանի որ ամեն մի մանրուքը կարող է բարկացնել եւ զայրացնել նրանց:

Խորհուրդ. Եթե այս տեսակ բնավորություն ունեցող մարդը թանկ եւ հարազատ է ձեզ համար, ուրեմն հարկավոր է ցույց տալ, որ դուք իրեն հասկանում եք եւ պատարստ եք օգնել նրան դժվարին պահերին: Իսկ եթե արդեն հոգնել եք եւ չեք կարողանում հանդուրժել, ուրեմն որոշեք՝ ցանկանու՞մ եք մտերիմ լինել «մշտապես զոհի» կարգավիճակով ապրող մեկի հետ, թե ձեզ ավելի հաճելի է շփվել այլ տեսակի մարդկանց հետ: Սա միայն ձեր ընտրությունն է:

2. Պրն/տիկին անվստահություն 

Բարդույթը սարսափելի զենք է, որը խոցում է միայն տվյալ անձին: Բարդույթները անվստահություն են առաջացնում, որը հանգեցնում է նրան, որ այս տեսակ անձնավորւթյունը մշտապես մտածում է, որ «բոլորը ցանկանում են  վիրավորել իրեն»: Օրինակ, շատ կանանց դուր չի գալիս իրենց հետույքը, կուրծքը, քիթը եւ այլն, ինչը նրանց բարդույթավորում է:

Խորհուրդ. Խոսելիս մի շեշտադրեք տվյալ մարդու թերության մասին, խուսափեք այդ թեմայից: Փորձեք այնպիսի իրադրություն ստեղծել, որ նա հասկանա՝ իզուր է նա բարդույթավորվում եւ պետք է շատ շուտ ազատվել այս խնդրից: Օգնեք ձեր մտերիմ ընկերոջը հասկանալ այս ամենը:

3. Զգայուն պարանոյիկ

Զգայուն պարանոյիկը խնդիրներ է փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան: Եթե «մշտական զոհերը» իսկապես ինչ-ինչ հանգամանքների բերումով իրենց մեղավոր են զգում, ապա զգայուն պարանոյիկի համար վիրավորվելու առիթ եւ պատճառ իրականում չկա: Նա տեսնում է այն, ինչ ուզում է, լսում է այն, ինչ իրեն է պետք: Այս տեսակ մարդու հետ շատ դժվար է ընկերություն անել:

Խորհուրդ. Եթե դուք զգայուն պարանոյիկ եք, ապա ձեր վիրավորանքը անտեղի է: Նման մարդուն շատ դժվար է հասկանալ, սիրել: Բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով փորձեք սթափվել եւ ավելի խելամիտ լինել:

4. Անհասկանալի վրիժառու  

Անհասկանալի վրիժառուներին բնորոշ մտածելակերպ. «ինձ վիրավորողներին ներում չկա: Ամեն ինչ միտումնավոր է եղել: Սա ծրագրված է»: Այս տեսակ մտածելակերպը խորտակում է նման մարդկանց, քանի որ վրեժը իրենց կյանքի նպատակն է:

Խորհուրդ. Նման մարդկանց պետք է ամեն ինչ բացատրել: Անկեղծորեն բացել բոլոր խաղաքարտերը եւ խոսել ձեր կատարած քայլերի դրդապատճառների մասին: Միայն փոխհամաձայնությունն ու վստահությունը կարող է մարել նրա վրեժի զգացումը: Նման մարդկանց սիրելը դժվար է, բայց նրանց հետ միշտ շատ հետաքրքիր է, քանի որ այս տեսակ մարդիկ միշտ անկանխատեսելի են:

 

 

Աղբյուրը՝ Cluber.ua

 



© NEWS.am STYLE