Չորս խորհուրդ՝ օրը ճիշտ պլանավորելու համար

20:17   5 մարտի, 2015

Ինչպես չխորտակվել առօրյա կյանքի հորձանուտի մեջ։ Ինչպես պետք է ճիշտ պլանավորել օրը, որպեսզի ժամանակ մնա նաեւ սեփական անձի համար։ Առաջարկում ենք չորս խորհուրդ՝

 1. Կողնորոշվեք եւ գնահատեք առավել կարեւոր գործերը

Այսպիսով, առաջին հերթին պետք է հասկանալ, թե որոնք են առավել կարեւոր գործերը, որոնք պետք է անել առաջին հերթին։

2. Խուսափեք ժամանակը վատնող երեւույթներից

Դուք ինքներդ գիտեք, ձեր թերությունները. ինչ-որ մեկը ամբողջ օրը նստած է համակարգչի կամ հեռուստացույց առաջ, սոցիալական կայքերում՝ սմայլիկներ տեղադրելով։ Սակայն օրը պլանավորելու հարցում պետք է նաեւ խուսափել ժամանակի անիմաստ կորստից եւ ճիշտ ծախսել այն։

3. Զգացեք օրվա ռիթմը

Մեզանից ամեն մեկն ունի իրեն բնորոշ օրվա ռիթմը, մեկը՝ արտույտ է, մյուսը՝ բու, երրորդը՝ Մարաթոնի մասնակից, իսկ չորրորդը՝ սպրինտեր։ Արտույտները իրենց առաջ դժվար խնդիր են դնում եւ կատարում դրանք առավոտյան, բուերը՝ կեսօրին, Մարաթոնի մասնակիցները՝ հիանալի աշխատում են կեսօրին 3-4 ընկած հատվածում, իսկ սպրինտերները կարող են1-1.5 ժամ շատ լավ աշխատել, իսկ հետո միանգամից կորցնել իրենց ուժերը։ Այսպիսով, դժվար խնդիրները պետք է լուծել առավել առույգ վիճակում։

4. Հանգստանալ

Իսկ վերջում պետք է հանգստանալ։ Հանգստանալը պարտադիր պայման է։ Այն օգնում է ձեզ էներգիա եւ ուժ ստանալ։Հասկացեք, որ էներգիա ստանալու համար կա 4 աղբյուր՝ հուզական, մտավոր, ֆիզիկական, հոգեւոր։ Օրը պլանավորելիս մի մոռացեք նաեւ հանգստի մասին.

 

 

Աղբյուրը՝ Cluber.ua



© NEWS.am STYLE