Չարագործները գողացել են Լյուպիտա Նյոնգոյի 150 հազար դոլարանոց «Օսկար»-զգեստը

09:39   27 փետրվարի, 2015

Հայտնի դերասանուհի Լյուպիտա Նյոնգոն «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացել էր Calvin Klein ապրանքանիշի 150 հազար դոլարանոց զգեստով, որի վրա 6000 մարգարիտ է եղել։

TMZ-ն տեղեկացրել է, որ նույն գիշերը The London West Hollywood հյուրանոցից գողացել են այդ զգեստը։ Ոստիկանները հայտնել են, որ գտել են չարագործների հետքը։

Հուսանք, որ իրավապահ մարմիններին անպայման կհաջողվի վերադարձնել օսկարակիր դերասանուհու զգեստը։



© NEWS.am STYLE